Նախարարություններին և պետական այլ գերատեսչություններին տրամադրված նկարները կվերադարձվեն Ազգային պատկերասրահ: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն անձամբ է զբաղվում կտավները «հայրական օջախ» վերադարձնելու խնդրով:
Մայիսի 31-ին Վիեննայի Մյուզիքվերեյնում կայացած համերգով եզրափակվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի եւ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի եվրոպական համերգային շրջագայությունը։
Հուլիսի 8-ին կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 15-րդ կինոփառատոնը: Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի խոսքով՝ հոբելյանական «Ոսկե ծիրանի» 15 տարբեր խորագրերով ազդագրերը կներկայացնեն փառատոնի պատմությունը, մարտահրավերներն ու ձեռքբերումները: Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը ընդգծեց, որ հոբելյանական փառատոնին համահունչ է լինելու հյուրերի ներգրավվածությունը:
N 31-ը Կույբիշև քաղաքի Կրյաժ թաղամասում տեղակայված գնդի N 1 վաշտի ծածկագիրն էր։ Օրապահը վերցնում էր դարչնագույն հեռախոսի սև ընկալուչն ու խրոխտ զեկուցում. «N 31-ը լսում է»։ Գունդը քաղպաշտպանական զորամիավորում էր, ծագել էր սառը պատերազմի ենթատեքստում և անփառունակ գոյատևում էր, ինչպես խորհրդային յուրաքանչյուր ավանդույթ։
Հայոց բազմադարյա բարերարությունը բյուրավոր շողշողուն անձանցով բնակեցված մի անտես, մոռացված, ոսկեկուռ տուն է, որտեղ տղամարդկանց առաջնորդը Ալեքսանդր Մանթաշյանցն է, իսկ իգական սեռի մայրապետի գլխանոցը ես կշնորհեի Վառվառե Քանանյանին:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հունիսի 12-ին կմեկնարկի Ալեքսանդր Հարությունյանի անվան փողային գործիքների 2-րդ միջազգային փառատոնը: Համերգներ են նախատեսվում Երևանի մի շարք համերգասրահներում, ինչպես նաև Բյուրականի արվեստի ակադեմիայում: Փառատոնի շրջանակում հնչում են հայ և արտասահմանյան կոմպոզիտորների գործեր: Լինում են նաև համաշխարհային պրեմիերաներ:
«Իրատեսի» հյուրը բանասեր, հայագետ, աստվածաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱԲՐԱՀԱՄ ՏԵՐՅԱՆՆ է: Ամերիկաբնակ գիտնականի առավել կարևոր հրատարակություններից են մ. թ. առաջին հարյուրամյակի հրեա փիլիսոփա Փիլոն Ալեքսանդրացուն նվիրված երեք գրքերը:
Երիտասարդ ռեժիսոր ՀԱՅԿ ԲԱԲԱՅԱՆԻ «Նոկտյուրն» կարճամետրաժ ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է «Web Ծիրան» կինոփառատոնի շրջանակում: Հինգ րոպե տևողությամբ խաղարկային ֆիլմը փառատոնային կյանք է ունեցել և՛ Հայաստանում, և՛ արտերկրում:
Մայիսի 28-ի ևս մեկ պայծառ օր անցկացրինք: Այդ ամսաթիվը Հայաստանի պատմության մեջ ոսկեգույնով է նշված: Տարիներով գրել եմ (հուսով եմ՝ ոչ իզուր) և դեռ կգրեմ, որ «մայիսը հայերի հաղթանակների ամիսն է», որ «մայիսը հայկական ամիս է»:
Բեռլին կատարած երեկվա այցի ընթացքում, կանցլեր Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հուլիսի 12-14-ը Բաքվում տեղի է ունեցել ռուս և գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ չի եղել: Հանդիպումը վերաբերվել է Ուկրաինական պատերազմին...